Իրանը հայտարարել է գործընկերների հետ զենքի առեւտուր սկսելու պատրաստակամության մասին. Newsweek

ՄԱԿ-ում Իրանի առաքելության մամուլի քարտուղար Ալիռեզա Միրյուսեֆին հայտարարել է Իրանի կողմից զենքի առեւտրի վերսկսման պատրաստակամության մասին` Թեհրանի նկատմամբ համապատասխան էմբարգոյի վերացումից անմիջապես հետո, փոխանցում է Tasnim-ը:

«Իրանը շատ ընկերներ, առեւտրային գործընկերներ եւ զենքի հուսալի տեղական արդյունաբերություն ունի, որը համապատասխանում է արտաքին ագրեսիայից պաշտպանական պահանջներին»,- ասել է նա Newsweek ամսագրին:

 

«2231 բանաձեւում նշված ժամանակացույցի համաձայն` Իրանը կազատվի զենքի մատակարարման սահմանափակումներից հոկտեմբերի 18-ին: Բնականաբար, այս ամսաթվից սկսած մենք մեր ազգային շահերի հիման վրա առեւտուր կսկսենք այլ երկրների հետ այս ոլորտում»,- ասել է Իրանի ներկայացուցիչը:

«Ավելի քան ակնհայտ է, որ ՄԱԿ-ը եւ նրա անդամ երկրների ճնշող մեծամասնությունը մերժում է, այսպես կոչված, առավելագույն ճնշման քաղաքականությունն Իրանի վրա Միացյալ Նահանգների կողմից»,- ասել է նա` հավելելով, որ ԱՄՆ փորձերը «շարունակել խախտել ՀՀԳ-ն (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր), ինչպես նաեւ ՄԱԿ-ի 2231 բանաձեւը, երկիրը «մեկուսացման» հասցրեցին:

Քաղաքականություն

Պատահարներ