Շուշին հայտնվել է թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում

Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունի և Մարտակերտ քաղաքները, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու արձակած տարբեր տեսակի հրթիռային կայանքների թիրախում։

Տուժածների և կրած վնասների մասին տվյալները ճշտվում են։ 

Քաղաքականություն

Պատահարներ