Իսրայելի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությանը

Իրանում սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել էր, որ Իսրայելն անմիջական առնչություն ունի սպանությանը։

 

2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։ 

 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել իրանցի միջուկային ֆիզիկոս, միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը, գրում է almasdarnews.com կայքը: 
Նշվում է, որ Նեյթանյահուի գրասենյակի ներկայացուցիչը հեղինակավոր Reuters գործակալությանը հայտնել է, որ գրասնեյակը խուսափում է դեպքի առնչությամբ որևէ մեկնաբանություն տալուց: 
Հայտնի է, որ Նեթանյահուն այս դեպքից երկու տարի առաջ հայտարարել էր, որ գիտնականն առաջնորդում է միջուկային զինանոցը զարգացնելու համար Իրանի ներդրած ջանքերը:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իսրայելին մեղադրել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեին սպանելու համար և ասել է, որ այդ հանցագործությունը չի դանդաղեցնելու երկրի միջուկային արդյունաբերության զարգացումը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Հերթական անգամ գլոբալ ամբարտավանության սիոնիստական ձեռքը արյունով է թաթախվել: Նահատակ Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս մեր թշնամիների հուսահատությունն ու ատելության խորությունը ... Նրա նահատակությունը չի կանգնեցնի մեր ձեռքբերումները», - ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում:

 

Քաղաքականություն

Պատահարներ