Վրաստանը COVID-19-ից մահերի թվով ևս անցավ ՀՀ-ից

Սկսած 2021 թվականի հունվարի 23-ից՝ Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է Հայաստանում արձանագրված մահվան դեպքերի թվին: Վերջն տյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է 3034 մահվան դեպք, Վրաստանում՝ 3038: Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը 256 հազար է, Հայաստանում՝ 166 հազար:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն PalitraNews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ կանոնակարգերով. ևս մեկ տարի պետք է հրաժարվեն հարսանիքներից, մեծ հավաքներից ու միջոցառումների:  

Ըստ Գամկղրելիձեի՝ եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին:

«Բնականոն կյանքին վերադառնալու հետ կապված իմ կանխատեսումը հիմնվում է մի քանի գործոնի վրա: Առաջին՝ կարծում եմ, որ վարակը մոտավորապես մեկ տարում կավարտի իր կենսաբանական ցիկլը և հավանաբար կդառնա սեզոնային վարակ, ինչպես օրինակ գրիպը: Հավանաբար, մեզ անհրաժեշտ կլինի սեզոնային պատվաստում: Եթե այս տարի բնակչության 60-70 տոկոսը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին», - հայտարարել է Գամկղրելիձեն և նշել, որ այսօր տարվող միջոցառումները՝ կապված դիմակ կրելու, հեռավորության և հիգիենային պայմանների հետ, պարտադիր են:

Քաղաքականություն

Պատահարներ