Երևանում եղբայրների են դանակահարել. shamshyan. com

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Նշվում է, որ նույն օրը` ժամը 01։15-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք», և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչներ 26-ամյա Սամվել Հարությունյանն ու 20-ամյա Էրիկ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են, որ մեկ օր առաջ՝ գիշերը ժամը 23։30-ի սահմաններում, Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում Ս․ և Է․ Հարությունյանների հետ անհայտ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ վերջինս ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն