Օրվա լրահոս

Նոր Զելանդիայի խոշորագույն Օքլենդ քաղաքում կարանտին է սահմանվել կորոնավիրուսի նոր դեպքի պատճառով: Այս մասին 

շաբաթ հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, հաղորդում է Reuters-ը: 

 

Իր խոսքով՝ պաշտոնական անձինք դեռեւս ուսումնասիրում են կորոնավիրուսի այդ դեպքը: Հաջորդ շաբաթ քաղաքի բնակիչներին կթույլատրվի դուրս գալ փողոց միայն մթերք գնելու կամ կարեւոր աշխատանք կատարելու համար: Երկրի մյուս մասում գործում է երկրորդ մակարդակի կարանտին եւ թույլ չի տրվում անցկացնել մեծ հավաքներ: Այս ամիս ավելի վաղ Նոր Զելանդիայում գրանցվել է կորոնավիրուսի մի քանի դեպք, ընդ որում՝ դրանցից երեքը կորոնավիրուսի բրիտանական շտամով:

Վերջին նորություններ