ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թողեք էթանք, հո զզվանք չեք. Ավտոբուսները Փաշինյանի հանրահավաքի մասնակիցներին տարան տուն. Sputnik Արմենիա

Երևանի կենտրոնում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքից ու երթից հետո դրանց մասնակցած մարզերի բնակիչներին ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով տանում են իրենց բնակավայրեր։

Այս տեսարանը Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում արձանագրել է Sputnik Արմենիայի տեսախցիկը։

Գործընթացի կազմակերպիչները թույլ չեն տալիս տուրիստական ավտոբուսներում նստած քաղաքացիներին պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողի հարցին, թե որտեղից են նրանք եկել Երևան, արդյո՞ք Մարտունիից, ավտոբուսում նստած տղամարդն արձագանքեց. «Թողեք էթանք, հո դուք զզվանք չեք»։

Հիշեցնենք` Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքն այսօր ավարտվեց Երևանի կենտրոնական փողոցներով անցկացված երթով ու Մյանիկյանի արձանի հարակից տարածքում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով։

 

Քաղաքականություն

Պատահարներ