«Սիրահարների այգում», կողոպտել են հայտնի ցուցարար Վարդգես Գասպարիին

Երեկ՝ մարտի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչութուն է դիմել Երևանի բնակիչ Վարդգես Գասպարին և հայտնել, որ փետրվարի 25-ին, ժամը 18։00-ի սահմաններում «Սիրահարների այգում» անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը և հեռացել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարիի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։  Վ. Գասպարին հայտնի ակտիվիստ-ցուցարար է, ով շատ դեպքերում՝ ի նշան բողոքի, պառկում է գետնին։ 

Քաղաքականություն