Երևանը նույնպես կարող օգտվել դրանից, եթե իրեն նորմալ պահի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն, Անկարան ու Թեհրանը մտադիր են տարածաշրջանում զարգացնել տրանսպորտային նախագծերը, Երևանը նույնպես կարող օգտվել դրանից, եթե իրեն նորմալ պահի: Այս մասին հայտնում է Minval.az-ը:

Ալիևը նաև ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմն ավարտվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյունը թողնելով անցյալում:

Թշնամական երկրի ղեկավարը նշել է, որ հիմա մտածում են ապագայի մասին, քննարկվում են տրանսպորտային նախագծերը, որոնք միմյանց կկապեն շատ երկրներ՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման համար:

 

Քաղաքականություն

Պատահարներ