Արմավիրի մարզում BMW X5 մեքենան 2,5 մետր բարձրությունից ընկնելով գլխիվայր հայտնվել է գետում

Այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը:
 Ժամը 21:25-ի սահմաններում, BMW X5 մակնիշի 091 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, ավտոմեքենայի անվադողի տրաքվելու պատճառով, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին, կոտրել դրանք, այնուհետև կոտրել կամրջի երկաթե ճաղավադակները և մոտ 2,5 մետր բարձրությունից ընկնելով, գլխիվայր հայտնվել գետում:  
 Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:  
  Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Քաղաքականություն

Պատահարներ