Բանգլադեշում բախվել են մոտորանավը և բեռնանավը. կա առնվազն 26 զոհ, այդ թվում` 3 երեխա

Բանգլադեշում մոտորանավի և բեռնանավի բախման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, այդ թվում` 3 երեխա, հայտնում է france24.com-ը: Ինչպես փոխանցում է լրատվականը, մոտորանավը, որում 30 մարդ է գտնվել, կողաշրջվել է ավազով բեռնված նավին բախվելուց հետո: Բախման պատճառները ճշտվում են:

Բախումից հետո փրկարարները հինգ մարդու են դուրս բերել ջրից, տուժածները հոսպիտալացվել են:  

Վթարի վայրում փրկակարական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանության տվյալներով` կան անհետ կորածներ:

Քաղաքականություն

Պատահարներ