25 տոննա ցորենով բարձված «Կամազը» կողաշրջվել է, ցորենը լցված է ողջ ճանապարհով

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 58 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ 

 

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Կամազը» եղել է կցորդիչով, որի մեջ եղել է մոտ 25 տոննա ցորեն և այն թափվել և մոտ 200 մետր լցվել է ճանապարհով մեկ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը և Վահագն Էլոյանը։ Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Քաղաքականություն