Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 3.6 տարվա ազատազրկման

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝  Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:

Դատավճռով՝ Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 3,6 տարի 26 ամիս ժամկետով ազատազրկումը: Նա դատարանում հայտնել էր`  ընդունում է մեղադրանքը։

 

Հիշեցնենք` դատախազը նրա համար պահանջել էր 7 տարի ազատազրկում։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։

 

Քաղաքականություն