Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Nissan Teana-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։    Ժամը 18։30-ի սահմաններում Nissan Teana մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 57 կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.comը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ երկաթե արգելապատնեշները մխրճվել են ավտոմեքենայի մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ