Վերին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունիսի 17-ին, ժամը 21:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Չարբախի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։24-ին, մարվել՝ 23։11-ին։

Քաղաքականություն