Արջը մտել է ռազմական ավիաբազա և հարձակվել չորս մարդու վրա

Ճապոնիայի հյուսիսում արջի հարձակման արդյունքում վիրավորվել է չորս մարդ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Սկզբում վիրավորվել են Խոկկայդո պրեֆեկտուրայի մայրաքաղաք Սապորոյի երեք բնակիչ: Գիշատիչը հարձակվել է ինչպես տարեց զույգի, այնպես էլ 40-ամյա մի տղամարդու վրա: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, տուժածների առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում: Հարձակումից հետո կենդանին ներխուժել է Ճապոնիայի օդային ինքնապաշտպանական ուժերի Օկադամա ավիաբազայի տարածք, որտեղ հարձակվել է զինծառայողներից մեկի վրա, որից հետո փախուստի է դիմել: Դեպքից անմիջապես հետո բոլոր թռիչքները դադարեցվել են:

Քաղաքականություն