Այս պահին Երեւան քաղաքում երկու հրդեհ կա

Auroranews-ն ահազանգ էր ստացել ռադիոլսողից, որ Դավթաշեն կամրջի տարածքում հրդեհ կա: ԱԻՆ-ից մեզ հայտնեցին, որ այս պահին Երեւան քաղաքում երկու հրդեհ ունենք: Մեկը Հրազդան կամրջի տակ, մյուսը Արաբկիր այգում՝ հայտնի մալականի այգի տարածքում: Մակերեսները եւ հրդեհի պատճառները պարզ չեն: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

Քաղաքականություն