Շիրակում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 59-ամյա ուղևորուհին մահացել է

Երեկ՝ հունիսի 24-ին,  «Գյումրի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է  59-ամյա Հասմիկ Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 18-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց  էին տեափոխվել նաև ևս 5 հոգի: 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ պարզվում է՝ որ ավտոմեքենայի,  Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Օպերատիվ էին գործել բժիշկների հերթապահ խմբերն  ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարները։ 

Քաղաքականություն

Պատահարներ