Հիմա էլ Իսրայելը պետք է նման քայլ անի. էրդողանը՝ հրադադարի առաջարկը ՀԱՄԱՍ–ի կողմից ընդունելու մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում հրադադարի մասին առաջարկներն ընդունելու որոշումը: Դրա մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։


«Ուրախ ենք, որ ՀԱՄԱՍ-ը մեր առաջարկներով ազդարարեց հրադադարի համաձայնության մասին, հիմա էլ Իսրայելը պետք է նման քայլ անի։ Արևմտյան բոլոր խաղացողներին կոչ եմ անում հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Իսրայելի վարչակազմի վրա»,- հավելել է Էրդողանը։

Քաղաքականություն