ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ Արցախում էթնիկ զտումներ էին, իշխանությունն ասում էր Արցախում անվտանգ ա, հիմա էլ ասում ա՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան

Ցավով եմ ասում, բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց: Կմտնի, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին Սոլակ գյուղում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:


«Էն պահին, երբ Արցախում էթնիկ զտումներ էին անում, մարդանց մորթում էին, իշխանությունն ասում էր Արցախում անվտանգ ա, հիմա էլ ասում ա՝ Կիրանցում անվտանգ ա»,-հավելել է Գառնիկ Դանիելյանը:


«Ասում են՝ դե մեզ պահանջ են ներկայացրել, չկատարենք՝ պատերազմ կլինի: Բա վաղը մյուս օրը որ էլի պահանջեց, ի՞նչ եք անելու: Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք: Սրանց մոտ սեփական ժողովրդի նկատմամբ զրո պատասխանատվություն կա»,-ասել է պատգամավորը՝ դիմելով իշխանությանը:

Քաղաքականություն