Հոնկոնգում հրդեհի հետևանքով hրդեհվել է 16 նավ, որոնցից առնվազն 10-ը խորտակվել է

Հոնկոնգի նավահանգստում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհվել է 16 նավ, որոնցից առնվազն 10-ը խորտակվել է, կիրակի՝ հունիսի 27-ին, հայտնում է Reuters- ը: 

Նշվում է, որ նավահանգիստում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 2: 30-ին: Այն մարելու համար հրշեջներից պահանջվել է ավելի քան վեց ժամ: 

«Լսվում էր, թե վառելիքի տարաները ինչպես են պայթում, խիտ ծուխ էր բարձրանում երկինք՝ ծածկելով նավամատույցը և հարակից բարձրահարկ շենքերը», – գրում է հրատարակությունը: 

Հրշեջներին հաջողվել է նավերից փրկել 35 մարդու: Ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառները պարզվում են: 

 

Քաղաքականություն