Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Toyota-ն ու Mercedes-ը, կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 75 կմ-ին բախվել են Շիրակի մարզի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Խաչատրյանի վարած Toyota մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Վահրամ Գասպարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Դ. Խաչատրյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 28-ամյա Տիգրանուհի Ազիզյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։ 

Քաղաքականություն