Լաչինում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Այսօր Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի (Լաչին) տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել, հաղորդում է minval.az-ը։ 
Նշում է՝ ադրբեջանական բանակի զինծառայողները մահացել են «Կամազ» մակնիշի ռազմական բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով։ 

Նշվում է նաև, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Քաղաքականություն