Պարզվել է Երևանում վրաերթ-ավտովթարից մահացածի, վիրավորի և վարորդների ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 26-ին Երևանում ողբերգական վրաերթ-ավտովթարի հետևանքով հիվանդանոցի ճանապարհին մահացածի, հիվանդանոց տեղափոխվածի և վարորդների ինքնությունը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ, 19-ամյա Վարդան Հարությունյանը, հիվանդանոցի ճանապարհին մահացել է վրաերթի ենթարկված, Երևանի բնակիչ, 41-ամյա Արթուր Բախտամյանը, իսկ հիվանդանոց է տեղափոխվել կայանված մեքենայի մեջ գտնվող, Երևանի բնակիչ, 31-ամյա Հասմիկ Հայրապետյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ֆլեշ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ, իսկ Հ. Հայրապետյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսական քոլեջի դասախոս, իսկ Nissan X-Trail-ի վարորդ Վ. Հարությունյանը սովորում է Հայաստանի ֆիզկուլտինստիտուտի 2-րդ կուրսում:

Քաղաքականություն