ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրպագուի պատճառով հեծանվային մրցաշարի ժամանակ զանգվածային վթար է տեղի ունեցել

«Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարի ժամանակ մոլի երկրպագուներից մեկը ձեռքի պաստառը ուժգին թափահարել է տեսախցիկի տեսադաշտում հայտնվելու համար։ Նա շատ է մոտեցել մայրուղուն` անտեսելով անվտանգության կանոնները։

 

Գերմանացի հեծանվորդ Թոնի Մարտինը չի հասցրել արգելակել և բախվել է երկրպագուին։ Մարտինի հետևից ընթացող մի քանի հեծանվորդներն էլ միմյանց են բախվել։ Երկրպագուն հեռացել է դեպքի վայրից։

 

«Տուր դը Ֆրանսը» աշխարհի ամենահեղինակավոր հեծանվային մրցաշարերից մեկն է։ Այն տարի այն կավարտվի Փարիզի Ելիսեյան դաշտերում հուլիսի 18-ին։

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն