Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա վարորդը հայտնվել է Հրազդան գետի ափին՝ քարերի վրա

Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ավտոմեքենա է ընկել Հրազդան գետը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  պարզվել է, որ Երևանի բնակիչ, 24-ամյա  Հակոբ Կարաօղլանյանը իր վարած Mercedes CLK 200 մակնիշի ավտոմեքենայով  բախվել է բազալտե եզրաքարերին և մասամբ հայտնվել Հրազդան գետի ափին՝ քարերի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ իրեն լավ է զգում: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Աշոտ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: Ավտոմեքենան փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դուրս բերեցին անվտանգ վայր: 

Քաղաքականություն