Այրվել է 10 հեկտար խոտածածկ տարածք և 4 հեկտար շինարարական աղբ

Auroranews-ը քաղաքացիներից լուսանկարներ է ստացել և ահազանգ այն մասին, որ Զովունի գյուղի այգիներում խոշոր հրդեհ է բռնկվել: 

 

Կապ հաստատելով Արտակարգ իրավիճակների նախարարություն` պարզեցինք, որ հրդեհը գրանցվել է Քանաքեռ ավանում: Այրվել է10 հեկտար խոտածածկ տարածք և 4 հեկտար շինարարական աղբ: ԱԻՆ-ում ահազանգը ստացվել է ժամը 14:00-ից 14:30-ի հատվածում: Հրդեհը ամբողջապես մարվել է:

 

Հավելենք նաև, որ վերջին օրերին ԱԻՆ-ում օրական ստացվում է հրդեհների մասին 170-200 ահազանգ: 

Քաղաքականություն