Բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կա զոհ

Հունիսի 29-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի գլխավոր փողոցի և Ազատության փողոց 12-րդ նրբանցքի 1-ին փակուղում՝  «Ջամբո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Porsche Cayenne և ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահը։ 

Քաղաքականություն