Ողբերգական դեպք Լոռու մարզում. ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:   

 

Փրկարարները  ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա  33-ամյա Գևորգ Մանուկյանն էր: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն:

Քաղաքականություն