ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոռիում տեղացած ուժգին կարկտի հետևանքները

Նախօրեին ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում: Այն մեծ վնասներ է հասցրել հատկապես մարզկենտրոն Վանաձորին մոտ Բազում և Քարաձոր գյուղերում: Քարաձորում կարկուտը տևել է շուրջ 15 րոպե: Հավկիթի չափերով կարկտահատիկները մեծ վնասներ են հասցրել ցանքատարածություններին ու պտղատու ծառերին: Կոտրվել են ընկուզենու ծառերի ճյուղերը: Այս մասին հայտնում է Լոռու հեռուստաընկերությունը:
 

Քաղաքականություն