ԱՄՆ-ում 17 մարդ է տուժել հրավառելիքով բեռնատարի պայթյունից

Լոս Անջելեսում պայթյուն է տեղի ունեցել ապօրինի հրավառելիքի առգրավման ժամանակ։ Տուժել է 17 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ 

Պայթել է ավելի քան 2 տոննա հրավառելիք, որը գտնվել է բեռնատարում։ Պայթյունից վնասվել են հարակից շինությունները։ Բնակչությունը տարհանվել է։ 

Ոստիկանները ձերբակալել են տեղի բնակչի: Պայթյունի պատճառը հայտնի չէ։

 

Քաղաքականություն