Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են ПАЗ ավտոբուսն ու KIA-ն

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ՝ գյուղի կամարի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Հայրապետ Մելքոնյանի վարած  ПАЗ մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 43-ամյա   Գևորգ Կոստանյանի վարած KIA  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը  վթարի հետևանքով KIA-ի վարորդ Գ. Կոստանյանն ու նրա ուղևոր, Աշտարակ քաղաքի բնակիչ,  50-ամյա  Հրայր Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ KIA-ի վարորդ Գ. Կոստանյանը աշխատում է Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ բաժնում՝ որպես գերեզմանների պատասխանատու, իսկ ПАЗ-ը հաշվառված է «Հոմելանդ» ՍՊԸ-ի հաշվեկշռում: 

Քաղաքականություն