Nissan-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը, այնուհետև անցել գազատար խողովակի տակով ու հայտնվել քարերի վրա

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի  վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Երասխ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև գազատար խողովակի հենասյանը և գազատար խողովակի տակով անցնելով՝ հայտնվել քարերի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև  «Գազպրոմ Արմենիա»  ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաև Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Քաղաքականություն