ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է քաղաքի մեծ մասը

Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթոն քաղաքի մեծ մասը։ Մինչ այդ բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ 49,6, գրում է Reuters-ը։
Քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90%-ը, այդ թվում՝ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը։

Տարհանվել է մոտ 1000 մարդ։ Նշվում է, որ արագ տարածվող կրակի պատճառով մարդկանց տարհանելու համար ընդամենը 15 րոպե ժամանակ է տրվել:

Ոստիկանությունը հայտնում է, որ բնակիչների մի մասը դեռ կապի դուրս չի եկել։

Հիշեցնենք, որ Կանադայում անոմալ շոգի պատճառով 130 մարդ է մահացել։

Քաղաքականություն