ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղրիմում ջրհեղեղ է, տասնյակ տներ հեղեղվել են. կա զոհ

Ղրիմի հարավ-արևմուտքում գտնվող Բախչիսարայի շրջանում ավելի քան 50 մասնավոր տներ են հեղեղվել, հայտնել է  Ղրիմի արտակարգ իրավիճակների նախարարության  գլխավոր վարչության ղեկավար Արկադի Օժիգինը: 

Ինչպես հայտնում է Известия-ն՝ Ղրիմում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 1 մարդ  մահացել է, ևս 1-ն անհետ կորած է:

 

Նա ասել է, որ տեղում աշխատում են փրկարարները: Տեղական իշխանությունների հետ միասին աշխատանքներ են տարվում հեղեղված տներից բնակչությանը տարհանելու համար: Վարչության ղեկավարը շեշտել է, որ իրավիճակը վերահսկելի է:
 

Օժիգինը նշել է, որ գերատեսչությունը ուժեր է տեղակայում տարածքում: Գիշերային հերթապահություն է սահմանվել Բելբեկ գետի ափին գտնվող բնակավայրերում:

Քաղաքականություն