Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աբրահամ Աբրահամյանը իր վարած  Honda մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշավան Հակոբյանին, ապա բախվել վերջինիս կողմից կայանված KIA մակնիշի ավտոմեքենային: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Honda-ի վարորդը  տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է,  որ նա սթափ է:

Քաղաքականություն