Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. SHAMSHYAN

Երեկ՝ հուլիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 22:40-ի սահմաններում  Hyundai մակնիշի  ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի  12-րդ կմ հատվածում «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով  անցնող կին հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածը  տեղում մահացել է, իսկ նրա  մարմինը մի քանի մասի է բաժանվել: 

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը:

Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ