ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահաբեկչություն Սոմալիում. կան զոհեր և վիրավորներ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկչի կողմից ավտոմեքենա պայթեցնելու հետևանքով մահացել է առնվազն ութ մարդ, ևս յոթը վիրավորվել են:  Ականատեսներից մեկը հայտնել է, որ մեքենան պայթեցվել է նախագահական պալատի մոտ՝ ստուգման ընթացքում: 
 

«Ֆրանս Պրես» -ի տվյալներով՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման անդամները: Նրանց թիրախը Աֆրիկյան միության ավտոշարասյունն էր:

 

«Ալ-Շաբաբ» արմատական ​​խմբավորումը պայքարում է Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ և խոչընդոտում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ