ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել. կան զոհեր

ՌԴ-ում վերգետնյա հետիոտնային անցում է փլուզվել։ Միջադեպը տեղի է ունեցել Պերմ-Եկատերինբուրգ Ռ-242 դաշնային մայրուղու վրա, հայտնում է HTB-ն։
 MAN մակնիշի ինքնաթափը չէր իջեցրել թափքը, ինչի հետևանքով այն հարվածել է անցմանը, որն էլ փլուզվել է: Փլատակների տակ է հայտնվել նաև հակառակ ուղղությամբ ընթացող «Գազելը»: Երկու վարորդներն էլ զոհվել են: 

Մայրուղին այժմ փակ է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները:

Քաղաքականություն