Անտառապահը ապօրինի ծառեր է հատել

Սեպտեմբերի 25-ին իրավապահները Ստեփանավանի Խորենացու փողոցում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Ստեփանավանի անտառտնտեսության անտառապահի` փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

 

35-ամյա անտառապահը փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել է ծառեր:

 

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն