Ինչ էր պատահել և ինչպես են իրենց զգում հիվանդանոց տեղափոխված 7 քաղաքացիները. նոր մանրամասներ

Ինչպես քիչ առաջ գրել էինք` Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից հիվանդանոց էին տեղափոխվել 7 քաղաքացի: Ըստ տեղեկությունների`  մեծահասկաներին տեղափոխել են «Արմենիա», իսկ անչափահասներին` «Մուրացան» բժշկական կենտրոններ:

 

13, 4 և 3 ամյա անչափահաս երեխաները տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց և ստացել համապատասխան բուժօգնություն: Auroranews-ի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնեց, որ երեխաները առողջական լուրջ խնդիրներ չունեն, ոչ մի խնդիր չկա և արդեն դուրսգրման փուլում են: Հարցին` որն է թունավորման պատճառը Դանիելյանը հայտնեց` իրավապահ մարմիններն են զբաղվում, ինքը որևէ տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի:

 

Հավելենք նաև, որ Հայկական ժամանակը կապ է հաստատել «Արմենիա» բժշկական կենտրոնի «Սուր թունավորման» բաժնի վարիչ Միքայել Գաբրիելյանի հետ և տեղեկացել, որ 4 մեծահասակների մոտ թունավորման պատճառը եղել է շմոլ գազ: Նրանք արդեն դուրս են գրվել, քանի որ որևէ խնդիր չեն ունեցել:

Քաղաքականություն