Մեքենան գլխիվայր շրջվել է, 20 ամյա երիտասարդը` տեղում մահացել. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:  Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության1 մարտական հաշվարկ: Փաստի առթիվ քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ըստ լրատվականի՝ մահացածը   20-ամյա Թելման Իսկանդարյանն էր, իսկ վիավորը՝ նրա հորեղբոր որդին՝ Ռուբեն Իսկանդարյանը: 

Քաղաքականություն