Խլություն, գլխապտույտ, ուշաթափություն, ուժեղ հարբուխ․ կորոնավիրուսի ախտանշանները փոխվել են

Այս տարվա աշնանը կորոնավիրուսի ախտանիշները փոխվել են: Այժմ այս հիվանդությունը, սկզբնական շրջանում կարելի է շփոթել մրսածության կամ գրիպի հետ: Ինչպես փոխանցում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել են ռուսաստանցի բժիշկները:

«Կորոնավիրուս վարակի նոր ախտանիշն ուժեղ հարբուխն է, որը նախկինում չի եղել: Շատերը կարծում են, որ սա խոսում է այն մասին, որ Covid-19-ը դառնում է ավելի քիչ վտանգավոր, բայց դա այդպես չէ: Վարակը դառնում է ավելի արագաշարժ: Եթե նախկինում հիվանդների մոտ թոքաբորբը զարգանում էր յոթերորդ օրը, ապա հիմա այն սկսվում է երրորդ օրը»,- լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել են Բուժաշխատողների արհմիությունից:

 

 

Բացի այս, բժիշկները հայտնել են, որ Covid-19-ով հիվանդների մոտ կարող են լինել կոկորդի ցավ, բարձր ջերմություն, նաեւ՝ գխլապտույտներ, խլություն եւ հոտառության կորուստ: Ըստ մասնագետների՝ ջերմաստիճանն այնպիսինն է, ինչպես գրիպինը, բայց այն պահպանվում է ավելի երկար: Մեծ մասամբ արտահայտված են նյարդաբանական ախտանիշներ. գլխապտույտ, գլխացավեր, ուժեղ թուլություն: Եւ կտրուկ վեր կենալիս հնարավոր են ուշաթափություններ: Բոլոր այս ախտանիշները հայտնվում են անմիջապես, առավելագույնը երկրորդ օրը եւ ձգվում են շաբաթներ:

Մասնագետների խոսքերով, այդպիսի ախտանիշներ, ինչպես փորի ցավն ու լուծը, դարձել են ավելի արտահայտված եւ հետազոտությունների արդյունքում երեւում է նաեւ լյարդի բորբոքում, ինչը նախկինում չի նկատվել:

Քաղաքականություն

Պատահարներ