Վրաստանի նախագահը ներում չի շնորհի Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ներում չի շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա կարծիքով ՝ Սաակաշվիլին Վրաստան է ժամանել ապակայունացնելու համար՝ հակառակ միջազգային գործընկերների խորհուրդներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է։ Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։

Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջինի գործով նրան դատապարտել են երեք տարվա ազատազրկման, երկրորդի համար՝ վեց։ Նրա դեմ գործ է հարուցվել նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, բյուջեից միջոցներ վատնելու համար:

Քաղաքականություն