Դալար գյուղում ձերբակալվել է սպանություն կատարողի տունը հրկիզելու մեջ կասկածվողը

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, իսկ հետո տարված բացատրական աշխատանքների շնորհիվ  հոկտեմբերի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ, 31-ամյա Գոռ Պետրոսյանը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վերջինս որպես կասկածյալ ներգրավված է հոկտեմբերի 16-ին  Վարդան Պետրոսյանի,  Գրիգոր Պետրոսյանի և այլ անձանց հետո միասին համագյուղացի Սերյոժա Սիմոնյանի տունը հրկիզելու փաստով: Նշված փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: 

 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ տան տերը, ում տունը  հրկիզվել է, այդ օրը սպանել էր համագյուղացուն, ով  Գ. Վ. և Գ. Պետրոսյանների ազգականն էր: Պետրոսյաններն էլ գյուղում համարվում են հարգված անձնավորություններ ու երբևէ առնչություն չեն ունեցել քրեական որևէ պատմության մեջ, իսկ այս քայլին գնացել են նրա համար, երբ իմացել են, թե ով է սպանել իրենց ազգականին: 

 

Գ. Պետրոսյանը ոստիկանության Արտաշատի բաժնից ներկայացվել է  Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն