Հնդկաստանում հեղեղների հետևանքով մոտ 50 մարդ է մահացել

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 46 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

 

«Ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի, 11 մարդ անհետ կորած է համարվում, ևս 12 մարդ վնասվածք է ստացել»,-նշել է բնական աղետների հետևանքների վերացման վարչության քարտուղարը։

Ավելի վաղ նահանգի ղեկավարը հայտարարել էր, որ իշխանությունները 5300 դոլարի չափով կփոխհատուցեն զոհվածների ընտանիքներին, իսկ նրանք, որոնք կորցրել են իրենց տունը, կփոխհատուցվեն 2500 դոլարով։

Քաղաքականություն