Նովոսիբիրսկում «Пятерочка»-ի պահակը կոտրել է 13-ամյա տղայի ողնաշարը. RT

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի  «Пятерочка» խանութում անվտանգության աշխատակիցը կոտրել է 13-ամյա տղայի ողնաշարը: Այս մասին հայտնում է RT-ն:
 

Ինչպես տեղական ԶԼՄ -ներին հայտնել է դպրոցականի մայրը, տղան խանութ է գնացել գազավորված ըմպելիք գնելու համար: Երբ չի գտել այն, ինչ փնտրում էր, գնացել է մեկ այլ խանութ: Այնտեղ էլ անհրաժեշտը չգտնելուց հետո կրկին վերադարձել է  «Пятерочка»:
 

Պահակը մտածել է, որ դեռահասը ցանկանում է ինչ-որ բան գողանալ, և մոտեցել է նրան։
 

«Սկսել է վիրավորել, բռնել նրա հագուստը, սեղմել ձեռքերը, որից հետո տղամարդը ձեռքով հարվածել է տղային մեջքի հատվածին», - այսպես է նկարագրել տեղի Քննչական կոմիտեն այն, ինչ տեղի էր ունեցել տղայի՝ խանութ մտնելուց հետո:
 

Պարզվել է, որ դեռահասը մայիսին ստացել է կրծքավանդակի ողերի կոմպրեսիոն կոտրվածք, իսկ անվտանգության աշխատակցի հարվածը հասցվել է հենց վնասի տեղին:
 

Տղան այժմ հիվանդանոցում է: Պահակին հեռացրել են աշխատանքից: 

Քաղաքականություն