ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճապոնիայում ակտիվացել է Ասո հրաբուխը․ հրապարակվել են տեսակադրեր

Ճապոնիայում ակտիվացել է Ասո հրաբուխը։ Տեղեկությունը հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը:

Ծխի սյան բարձրությունը հասել է 3500 մետրի։ Հրաբխային քարերն արտանետվել են 1 կմ հեռավորության վրա։ Օդերևութաբանները նախազգուշացրել են քարերի արտանետման և պիրոկլաստիկ հոսքերի վտանգի մասին։

Հրաբխից 130 կմ հեռավորության վրա գտնվում է «Իկատա» ատոմակայանը։

 

Ասոն կազմված է հրաբխային շղթայից, որի ամենաակտիվ հրաբուխներից մեկը Նակադակեն է։ 2017 թվականի սեպտեմբերին ժայթքման ժամանակ ծխի սյան բարձրությունը հասել էր 2000 մետրի: 1953 թվականին քարերի արտանետումից տուժել էր 90 մարդ։ 

Քաղաքականություն