Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը

Թուրքիայի Սամսուն քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է ադրբեջանցի գործարար Արիֆ Շեհրի ու նրա կնոջ վրա։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, կենդանին կծել է 35-ամյա գործարարի քիթը։

 

Գործարարը պատմել է, որ շան հարձակման զոհ է դարձել աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա կինը՝ Ֆերդինան, տեսնելով շանը, սկսել է վազել։ Ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։ 

Քաղաքականություն