Երկտող է թողել. 2 օր որպես անհայտ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին հայտնաբերվել է

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները՝ հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։ 

 

Փաստի առթիվ Ս. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել Հ. Հովհաննիսանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհայտ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։ 

Քաղաքականություն